Հայաստան Քաղաքական 

Վահրամ Բաղդասարյանը ՕԵԿ պատգամավորներին հորդորեց ամպագոռգոռ հայտարարություններով հանդես չգալ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում նույնականացման քարտերի մասին նախագծի քննարկման ժամանակ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն սահմանադրական բարեփոխումներից:

Դիմելով ընդդիմությանը, մասնավորապես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Գիտեք` ինչո՞ւ ՀԱԿ-ը չի վստահում ժողովրդին, որովհետև ժողովուրդն էլ իրենց չի վստահում: Դրա համար նրանք վրեժ են լուծում ժողովրդից: Գիտեք` ինչո՞ւ նրանք չեն վստահում հանձնաժողովի իրենց անդամներին, որովհետև իրենց իսկ վստահված անձինք չեն վստահում իրենց, քանի որ ժամանակին տեսել են, թե իրենք ինչեր են արել, ինչ մեխանիզմներ են կիրառել: Եվ կեղծարարների այն պոտենցիալը, որ նրանք ունեին, նրանց դեմն ո՞վ կարող էր առնել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա անդրադարձավ նաև ՕԵԿ խմբակցության պատգամավորներին և և նրանց հորդորեց ամպագոռգոռ հայտարարություններով հանդես չգալ:

«Դուք իշխող կոալիցիայում մեր գործընկերներն էիք, իսկ այժմ նման կտրուկ գնահատականներ եք տալիս՝ «Ամեն ինչ արդեն կեղծված է» եւ այլն։ Բայց չէ՞ որ ինչ ասես, կարող է պատահել։  Քաղաքական իրավիճակը կփոխվի եւ գուցե նորից համագործակցելու անհրաժեշտություն առաջանա։  Ինչպե՞ս եք վերհիշելու այն, ինչ հենց վերջերս էիք ասում»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Վ.Բաղդասարյանի քննադատությունից անմասն չմնաց «Ժառանագություն» կուսակցությունը: Նրա խոսքերով՝ ընդդիմությունն իրեն չի կարողանում մոբիլիզացնել, բայց խոսում է ժողովրդին մոբիլիզացնելուց:

««Ժառանգությունը», բոլորին գցեցիք դռնեդուռ, Րաֆֆին չգիտի՝ ինչ է անում, առաջարկում ենք՝ արի, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարի, հրաժարվում է, ընտրում ենք դեպուտատ, գալիս, հրաժարվում է»,- նշեց նա։

Վ.Բաղդասարյանի խոսքերով՝ հիմա ընդդիմությունն այդ ձևով ուզում է ժողովրդի պատասխանատվությունը վերցնել:

Նույն շարքից