Ռուսական լրատվամիջոցներից սկսել են տեղեկություններ տարածվել այն մասին, որ Արցախի հարցի շուրջ առաջարկներ կան, համաձայն որի՝ մենք զիջելու ենք ազատագրված հողերի մի մասը Ադրբեջանին, ինչի դիմաց էլ Ադրբեջանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Փորձենք սառը դատել ու պատկերացնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեկ պետության (Միության) կազմում են ու բացվում են սահմանները, իսկ հարևան երկրում դեռ իշխանության է Իլհամ Ալիևը: Ռուսների համար սա կարող է թանկ արժենալ, որովհետև 20 տարիների ընթացքում Ադրբեջանում, շնորհիվ ալրևյան քարոզչամեքենայի, մեծացել է սերունդ, ով հայերիս համարում է ոխերիմ թշնամի, ում հետ նորմալ հարաբերություն ունենալը հավասար է ազգի դավաճանության և ինչպես ֆիզիկայից է հայտնի՝ ցանկացած ազդեցություն բերում է հակազդեցության նոր ստեղծվող միությունը վտանգի տակ է հայտնվում հենց կազմավորման պահից: Ռուսները ճիշտ կանեն, եթե նախ մշակեն Ալիևներին գահընկեց անելու ծրագիրը, իրականացնեն այն, որից հետո ակտիվ աշխատեն Հայաստանի հետ ու բերեն Ադրբեջանը Եվրասիական միություն: Ալիևները վտանգավոր է Եվրասիական միության համար:
Ռուսները ճիշտ կանեն, եթե նախ մշակեն Ալիևներին գահընկեց անելու ծրագիրը