Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում 74 «կողմ», 13 «դեմ», 18 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում և Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ այս նախագիծը բուռն քննարկումների, առիթ էր դարձել ԱԺ-ում: Իշխանությունն առաջարկում է թույլատրել, որ ընտրություններին մասնակցեն նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիները, իսկ ընդդիմությունն էլ ասում է, թե սա ընտրակեղծիքների լուրջ լծակ է դառնում: