ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներն այսօր խորհրդակցելու են Գերմանիայի հետ։
Այդ մասին պաշտոնյան նշել է Twitter սոցկայքի իր միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ, որում մասնավորապես, ասվում է. «Մենք պատրաստվում ենք խորհրդակցել Գերմանիայի հետ, որը ԵԱՀԿ-ն նախագահող հաջորդ երկիրն է: Եկե՛ք համագործակցենք` հանուն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման»։