Հայաստան Քաղաքական 

Ընթանում է բավական հաջող քարոզարշավ. ՀՌԱՀ անդամը ՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մասին

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հոկտեմբերի 10-ից սկսել է վերգետնյա սփռում ունեցող բոլոր հեռուստաընկերությունների մշտադիտարկումը:

Նա հայտնեց, որ երկու զեկույց են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Մՙինչ այս կարող ենք փաստել, որ ոչ մի օրենքի խախտում տեղի չի ունեցել, հակառակ դեպքում մեր կողմից կլիներ արձագանք: Ընթանում է բավական հաջող քարոզարշավ, գրեթե հավասարաչափ ժամանակ է տրամադրվել երկու կողմերին էլ»:

Արմեն Մկրտչյանը նշեց, որ պետք է տարբերել օգտագործված ժամանակը և հավասար պայմանների ապահովում հասկացությունները:

«Օրենքը պարտադրում է հավասար պայմաններ ստեղծել երկու կողմերի համար, բայց նաև մի կողմի չմասնակցությունը քարոզարշավին չի արգելում լրատվամիջոցներին լուսաբանել մյուս կողմին: Բարեբախտաբար նման հարցի հետ չենք առնչվում, երկու կողմերն էլ ակտիվ օգտվում են բոլոր հնարավորություններից ու քարոզում են իրենց մոտեցումները»,-ասաց նա:

Նույն շարքից