Հայաստան Քաղաքական Հարցազրույց Մամուլի տեսություն 

Փոփոխված Սահմանադրությունը վտանգավոր է առաջին հերթին Սերժ Սարգսյանի համար. Արամ Հարությունյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Սահմանադրական փոփոխությունների, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ճակատների կողմից տարվող քարոզչության եվ այլ հարցերի շուրջ զրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ:

Ի՞նչպես կգնահատեք «Այո»-ի եւ «Ոչ»-ի ճակատների գործունեությունը, ո՞րն է ավելի ակտիվ:

Ինչ վերաբերվում է «Այո»-ի  ճակատին, ապա այն տեսահոլովակները, որոնք եթերում են՝ խաբեություն են: Կարծում են, որ ժամանակը կարճ է եւ մի քանի նախադասությամբ կարելի է ապակողմնորոշել քաղաքացիներին: Նրանց ներկայացրած սահմանադրական բարեփոխումների առավելություններն իրականությանը չեն համապատասխանում: Եթերային ժամանակը, որ տրվում է «Ոչ»-ի ճակատին, ընդ որում տրվում է միայն խմբակցություններին,  տրամաբանական չէ, քանի որ մրցակցությունը խմբակցությունների մեջ չէ: Քաղաքական դաշտի ծանրության կենտրոնը գտնվում է պառլամենտից դուրս: Այսինքն՝ այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացված չեն պառլամենտում, ավելի շատ են ներկայացնում ժողովրդին, քան պառլամենտում եղած ուժերը: Հետեւաբար արտախորհրդարանական ուժերին հնարավորություն պիտի տրվեր քարոզել նաեւ այդ «Ոչ»-ը ՀԸ-ների միջոցով: «Ոչ»-ի ճակատը բազմաբեվեռ է՝ տարբեր առիթներով ասել եմ, որպեսզի «Ոչ»-ի ճակատն ավելի ուժեղ լինի, պիտի ոչ-ից բացի, ուրիշ բան չասի: «Ոչ»-ը մի քանի մասի է բաժանված, սակայն սարսափելի ոչինչ չկա: Շատ կարեւոր է, որ ժողովրդին ուղղված «Ոչ»-ի խոսքը կարճ ձեւակերպված լինի:

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում բոլոր կուսակցություններն են ստանալու նոր հնարավորություններ, ուստի  «Ոչ»-ի իմաստը ո՞րն է, առավել եվս, որ ոչ ասող քաղաքական ուժերից ոմանք ժամանակին առաջարկում էին անցում կատարել կառավարման խորհրադարանական ձեվին:

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք երբեք կողմ չենք եղել պառլամենտական համակարգին, առավել եւս այս համակարգին: Նկատի ունեմ երկրորդ փուլի տարբերակը: Պետք է ասեմ, որ  «Բարեփոխված» սահմանադրությունը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Սերժ  Սարգսյանի համար, քանի որ իշխանափոխությունն իրականացվելու է ոչ թե հրապարակներում, այլ կուսակցության ներսում: ՀՀԿ-ն եղել է, ինչպես ասում են, մի քանի տիրոջ ծառա, եվ հետագայում կարող է նոր տեր ունենալ, որը պարտադիր չէ լավ վարկանիշ ունենա եւ ընդունվի նույն հանրապետականների կողմից: Հիշենք, որ 2000-ին նույն ՀՀԿ-ն  պահանջում էր  Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նոր  սահմանադրությունը հնարավորություն է տալիս  կուսակցության ներսում հեղաշրջում անել: Սակայն ավելի կարեվորն այն է, որ երկիրը հայտվելու է մի իրավիճակի մեջ, երբ կոլեկտիվ անպատասխանություն է լինելու: Կա նաեվ մեկ այլ վտանգ՝  պարզ չէ, թե ինչ ուժեր մի օր կարող են վերցնել իշխանությունը՝ մեծ փողերի օգնությամբ: Մենք ավելի շատ համակարգային իմաստով ենք դեմ այդ սահմանադրությանը:

Ս. Սարգսյանն ուղղակի չկարողացավ  իրավահաջորդ գտնել, ով  երաշխիք կտար, որ Ս. Սարգսյանի եւ Տ. Սարգսյանի տարած գումարները չի պահանջելու: Հենց այդ պատճառով էլ անցավ պլան Բ-ին, այսինքն՝ նա նույնիսկ չզբաղեցնելով որեւէ աթոռ փորձելու է ամեն-ինչ վերահսկել: Սակայն, ինչպես նշեցի, դա իր համար լուրջ վտանգներ է պարունակում:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից