Հայաստան Հարցազրույց Մամուլի տեսություն Քաղաքականություն 

«ՀՀԿ-ի քարոզարշավն ամբողջությամբ տապալված է» Անդրեաս Ղուկասյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

analitik.am

Մոտ մեկ ամիս է, ինչ սկսվել է քարոզարշավը դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ: Թե՛ «ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները, թե՛ «այո»-ի կողմնակիցներն արդեն հասցրել են մի քանի մարզային հանդիպումներ ունենալ, խոսել քաղաքացիների հետ, քննարկել խնդիրը եւ այլն: Թեմայի շուրջ զրուցեցինք «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ Անդրեաս Ղուկասյանի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի մեկնարկը:

-Հավասար պայմաններ չկան քարոզարշավի հարցում: Տեսանք, որ կառավարության անդամները եւ մարզպետերը բացահայտ կերպով մտել են «այո»-ի համար տարվող քարոզչական գործընթացի մեջ: Իմ կարծիքով սա ինքնին խնդիր է, քանի որ խախտված է հավասարության սկզբունքը: Խոսքն այն մասին է, որ քաղաքական մեծամասնությունը սույն թվականի հունիսին անցկացրեց մի օրինագիծ, որը թույլ է տալիս քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին զբաղվել քարոզչությամբ, եւ այսպիսով ստեղծվել է անհավասար իրավիճակ: Սա մի երեւույթ է, որ էական նշանակություն ունի քարոզարշավի համար, որովհետեւ ստեղծվել է պատկեր, որ քաղաքական իշխանությունն ամբողջովին «այո»-ի կողմնակից է, եւ ստացվում է այնպես, որ եթե դու քվեարկում ես «ոչ», ապա հակադրվում ես ոչ թե քաղաքական ուժին, այլ պետությանը, ինչը էապես սահմանափակում է մարդկանց կամքի ազատ արտահայտումը, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր կախում ունեն պետությունից: Սա դատական գործընթացի սկիզբ է ենթադրում:

-Այսինքն պատրաստվում եք դատական հա՞յց ներկայացնել:

- Դա հիմա քննարկվող հարց է: «Ոտքի՛ Հայաստան»-ը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան. անհրաժեշտ է ֆիքսել՝ կա իրավական խնդիր: Լինելով «Նոր Հայաստան» միասնական ճակատի շրջանակում՝ մենք, այնուամենայնիվ, գործում ենք ինքնուրույն՝ մեր քայլերը, իհարկե, համաձայնեցնելով մյուսների հետ:

-Ձեր քարոզարշավն այժմ ի՞նչ փուլում է գտնվում, եւ ի՞նչ քայլեր են նախատեսվում հաջորդիվ:

-«Նոր Հայաստան» միասնական ճակատն արդեն անցկացրեց երկու հավաք. մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Վանաձորում: Իրականացվում են հավաք-հանդիպումներ մեր քաղաքացիների հետ փոքր բնակավայրերում, ինչպես նաեւ մեկնարկում է քարոզարշավը լրատվամիջոցների միջոցով: Ինչ վերաբերում է ռազմավարությանը, ապա այն տեսանելի է. դեկտեմբերի 1-ից իրականացնել քաղաքացիների մոբիլիզացիա, երկարատեւ շուրջօրյա հավաքներ ունենալ, այդ

ժամանակահատվածում հնարավորինս մոբիլիզացնել հանրության բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, բոլոր հնարավորություններով միավորել քաղաքացիներին այս շինծու հանրաքվեի դեմ ընթացող գործընթացի շուրջ:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից