Հայաստան Հարցազրույց Մամուլի տեսություն Քաղաքականություն 

«Ընդդիմությունը միշտ էլ ասելու է, որ իշխանությունն իրենց ճնշում է». Սուքիաս Ավետիսյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

analitik.am

Սահմանադրական փոփոխությունների, «Այո»-յի և «Ոչ»-ի ճակատների գործունեության և այլ կարևոր հացերի շուրջ զրույց ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

«Ոտքի Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Անդրեաս Ղուկասյանը մեր հետ զրույցում այն համոզմունքը հայտնեց, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ տապալել է քարոզարշավը, քանի որ չի կարողացել այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հասկանալի լինի, թե սահմանադրական բարեփոխումներն ինչու են անհրաժեշտ: Համաձայն ե՞ք այդ դիտարկման հետ:

-Ճիշտն ասած, քանի որ ակտիվ քարոզարշավը սկսվել է նոյեմբերի 6-ից, այսինքն մի քանի օր է ընդամենը, ապա ես չգիտեմ Անդրեաս Ղուկասյանն ինչ տվյալներ ունի, որ արդեն հանգում է նման եզրակացության: Ակտիվ քարոզարշավը նոր է սկսվել, եւ կարծում եմ` դեռ ժամանակ կա, որ մենք մեր ընտրողներին կարողանանք բացատրել սահմանադրական փոփոխությունների կարեւորության եւ նրա դրույթների ճիշտ լինելու մասին:

«Ոչ»-ի ճակատում նաեւ դժգոհություն են հայտնում, որ քարոզարշավն անցնում է անհավասար պայմաններում, այսինքն կառավարության անդամներն ու մարզպետերն էլ են ընդգրկված այդ քարոզարշավում եւ հանդես են գալիս «այո»-ի ճակատից: Ի՞նչ կասեք այս մասով:

-Տեսեք, մի կողմից ասում են, որ «Հանրապետական»-ը տապալել է քարոզարշավը, մյուս կողմից արդեն դժգոհում են, որ ՀՀԿ-ական գործիչները շատ ակտիվ են իրականացնում այն: Այդ դիտարկումները հակասում են մեկը մյուսին, իսկ հետո էլ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով մենք չունենք այն սահմանը, որն արգելում է պետական պաշտոնյաներին աշխատանքային ժամից դուրս զբաղվել քարոզարշավով: Նկատեք` մի բան է, երբ քարոզարշավն իրականացվում է աշխատանքային ժամին, մեկ այլ բան, երբ իրականացվում է այդ ժամից դուրս: Ցանկացած մարդ, ցանկացած պաշտոնյա իրավունք ունի քարոզարշավ իրականացնելու: Թող իրենք էլ նույն ակտիվությամբ իրականացնեն իրենց «ոչ»-ի քարոզարշավը, բայց բովանդակային առումով, ոչ թե փորձեն մարդկանց սոցիալական խնդիրների հետ խաղալով ասել, որ այսինչ խոստումը չի կատարվել, այսինչ ծրագիրը չի իրականացվել: Դա ոչ մի կապ չունի սահմանադրական բարեփոխումների հետ: Իշխանությունը շատ լավ գիտակցում է իր քայլերի պատասխանատվությունը եւ երբեք չի խուսափել դրանից:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից