Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Գործող Սահմանադրության շրջանակներում ընդդիմությունը ոչ մի հաջողության չի հասել

Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալվող բանավեճերի ժամանակ ինձ զարմացնում է, որ ընդդիմությունը ՈՉ է ասում այս փոփոխություններին:

Գործող Սահմանադրության շրջանակներում ընդդիմությունը ոչ մի հաջողության չի հասել: Այս փոփոխությունը նրանց նոր հնարավորություններ կտա: Գործող սահմանադրությունը պետք է անցյալ դառնա գոնե այն պատճառով, որ ընդդիմությունն անցյալ դարձնի իր բաժան բաժան անցյալը:

Նոր սահմանադրության շրջանակներում խորհրդարանը կարող է հետևյալ տեսքն ունենալ՝ 51 տոկոս իշխանական կուսակցություններ, 49 տոկոս ընդդիմադիր կուսակցություններ, եթե, իհարկե, ընդդիմադիրները կարողանան միասնական օրակարգով հանդես գալ: Այսպիսի տոկոսային հարաբերությունների դեպքում ընդդիմության շանսերն ավելի մեծ կլինեն ինչ-որ բանի հասնելու ճանապարհին, քան հիմա: Միասնական դարձեք, ոչ թե ընդդիմության ներսում ընդդիմացեք իրար ու գալիք փոփոխություններն ի օգուտ ձեզ օգտագործեք:

Հ.Գ Քաղաքական դաշտում բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք ընդդիմադիր են իրենց կոչում: Կուսակցություն լինելու համար պետք է 2000 հոգանոց բանակ ունենալ: 60-ից եթե 45-ն ընդդիմադիր են ու միանան իրար, կստացվի 90.000-անոց թիմ, մի քիչ էլ նորմալ աշխատանք, ու իմ ասած թվերը տոկոսային հարաբերությունում իրական կլինի: Այլ հարց է, որ ամեն մեկը ցանկանում է լիդեր լինել, ու Արևի տակ ամենամեծ չափաբաժինն իր կարծիքով իրենն է, իսկ նոր համակարգը լիդերներից ազատվելու լավ հնարավորություն է, օգտագործեք»:

Նույն շարքից