Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Զարմացնում են այն քաղաքական ուժերը, որոնք հրաժարվել են լինել ուղիղ եթերում. Ա. Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարեն Քոչարյանի ռեալիթի շոուն, որը մեկնարկում է նոյեմբերի 13-ին, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար նախատեսված բացառիկ նախագիծ է:

Զարմացնում են այն քաղաքական ուժերը, որոնք իբր մտահոգ են հավասար քարոզչական հնարավորություններով և իբր ասելիք ունեն, սակայն անհասկանալիորեն հրաժարվել են այդ հնարավորություններից՝ լինել հավասար, լինել ուղիղ եթերում, լինել հասկանալի ու հասանելի մեր քաղաքացիների համար:

Անուններ չեմ տալիս, բայց ամեն ինչ շատ պարզ է»:

Նույն շարքից