Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր` նոյեմբերի 11-ին, Զաքիյան փողոցում գտնվող «Աստորիա» հյուրանոցային համալիրում հայտնեբերվել էր թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանի դին:
Հյուրանոցի աշխատակիցը հայտնել է, որ թատերագետը հյուրանոց էր եկել միայնակ և ցանկացել էր երկար ճանապարհ կտրելուց լոգանք ընդունել: Աշխատակցի խոսքով՝ նա Լևոն Մութաֆյանին գտել էր անգիտակից վիճակում լոգասենյակի հատակին ընկած:
Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն: