Էրդողանը հայցվորի կարգավիճակով ցուցմունք է տալու դատարանում:
Գյուլենի ու «զուգահեռ պետության» դեմ հետաքննության արդյունքում կազմված մեղադրականում Էրդողանը, փոխվարչապետ Աքդողանը, Էրդողանի որդին, փեսան ու հետախուզական ծառայության ղեկավար Ֆիդանը ներգրավված են «հայցվորի» կարգավիճակով:
Իսկ Դավութօղլուն, մի քանի նախարարներ ու պատգամավորներ գործում ներգրավված են որպես «տուժողներ»: Սակայն, կարծես թե Էրդողանն ավելի շատ տուժողի կարգավիճակում էր այդ գործում: