«Ֆեյսբուք» սոցիալական ցանցից հրաժարվելը մարդկանց երջանիկ է դարձնում, ինչպես նաև նվազեցնում է չարության ու միայնակության զգացումը: Այս մասին վկայում են կոպենհագենյան համալսարանի հետազոտության արդյունքները, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆեյսբուքից հրաժարվելուց մեկ շաբաթ անց, մարդիկ դադարում են այցելել այդ կայք և ստուգել թարմացումները, փոխարենը կյանքում նրանց բավարարվածությունը մեծանում է: Հետազոտողները այն համոզման են, որ Ֆեյսբուքն ու նմանատիպ այլ կայքեր խաթարում են իրականության մեջ մեր ներկայությունը: