Հասարակություն 

Մարոկկոյում ծեծի են ենթարկել ֆիլմում մարմնավաճառի դեր կատարած դերասանուհուն

Մարոկկացի դերասանուհի Լուբնա Աբիդարը, ով նկարահանվել է մուսուլմանական համայնքում մարմնավաճառների մասին «Շատ սիրելի» ֆիլմում, ծեծի է ենթարկվել Կասաբլանկայում, ինչից հետո հարկադրված է եղել փախչել Ֆրանսիա, հայտնում է Dailymail-ը:

Դերասանուհին լուսանկարներ է տեղադրել Facebook-ի իր էջում, որոնցում երևում են նրա կապտուկները և մյուս վնասվածքները։

Դերասանուհին պարզաբանել է, որ անհայտ անձինք, որոնց մոտ եղել է դանակ, փողոցում հարձակվել են իր վրա և սպառնացել են սպանել։ Տուժածը վստահ է, որ տեղի ունեցածը ֆիլմում կատարած դերն է։ Նա ընդգծել է, որ երբ նման վնասվածքներով դիմել է ոստիկանատուն, այնտեղ միայն ծիծաղել են իր վրա։
Մարոկկոյում ֆիլմն արգելվել է 2015 թվականի մայիսին՝ Կաննի կինոփառատոնում նրա նորամուտից հետո։ Երկրի կառավարությունը հայտարարել է, որ ֆիլմը խաթարում է մարոկկացի կանանց բարոյական արժեքները և զրպարտանք է թագավորության մասին։

2E45F31B00000578-0-image-m-8_1447147007676 12190877_132994077060671_1170327836984644936_n

https://www.youtube.com/watch?v=NNr1BXwFTn8

Նույն շարքից