Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված «Համատեղ ծրագրերի զարգացում» թեմայով սեմինար-վերապատրաստման բացման արարողությունը: Սեմինար-վերապատրաստման համար հրավիրված է Բորդոյի համալսարանի փորձագետ, պրոֆեսոր Բոաս Էրեսը, ով սեմինարի երկու օրերի ընթացքում կաջակցի Հայաստանի բուհերի ընդլայնել իրենց միջազգայնացման կարողություններն ու հնարավորությունները:
Միջոցառման բացման արարողությունը ելույթ ունեցան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, Էռազմուս պլյուս ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան և այլոք:
Ելույթ ունեցողները կարևորեցին նմանատիպ միջոցառումների կազմակերպումը բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացման գործում: ԵՊԼՀ գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը ներկայացրեց զեկույց բուհերի համատեղ ծրագրերի զարգացման և ներդրման կարևորության մասին: