Հասարակություն Պատահարներ 

Ռուսաստանում ավտովթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. կա 1 զոհ

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: ժամը 16:40-ի սահմաններում Սարատով-Երշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում բախվել են ВАЗ 21010 մակնիշի և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 50-ամյա Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է, իսկ 40-ամյա Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 61-ամյա Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը և 61-ամյա Վարդիթեր Պետրոսի Պալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սարատով քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Ամբարդանյանը ստանալով բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Կ. Ամբարդանյանի և Վ. Պալյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Նույն շարքից