Ավարտվել է Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի աճյունների տեղափոխման անհրաժեշտ փաստաթղթային գործընթացը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 12-ին, Երևանի ժամանակով՝ 11:30-ին, BDR3751 Ջուբա-Խարթում-Երևան, իսկ այնուհետեւ՝ Երեւան-Մոսկվա-Սիկտիվկար չարտերային չվերթով իրականացվելու է աճյունների տեղափոխումը Հայաստան եւ Ռուսաստան։ Թռիչքի տեւողությունը մոտավորապես 8-ից 9-ը ժամ է։
Տեղափոխումը իրականացվում է ավիաընկերության կողմից՝ համապատասխան ապահովագրական ընկերության հետ համագործակցելով։