գլխավոր 

Նաիրա Զոհրաբյանի աղջկան հրամանագրել են Կենտրոնական Բանկում

Կենտրոնական Բանկի մեր աղբյուրները հայտնում են, որ ընդդիմադիր Նաիրա Զոհրաբյանի դուստրը աշխատում է ԿԲ կադրերի բաժնում` որպես հաշվետար, ով զբաղվում է գործուղումների ձևակերպմամբ, սակայն մինչև առ այսօր հրամանագրված չի եղել: Նաիրա Զոհրաբյանի ԱԺ-ի ելույթներն իրենց պտուղները տվել են:

Ճիշտ է` երկիրն այդ ելույթներից չի զարգացել, սակայն նրա դստեր հրամանագրման հարցը այդ ելույթների արդյունքում լուծվել է: Ընդդիմադիր Նաիրայի դստեր համար Կենտրոնական Բանկում Դ կարգի հաստիք են բացել:

Նշենք, որ ընդդիմադիր Նաիրա Զոհրաբյանի դստեր աշխատավարձը կազմում է շուրջ 350 000 դրամ:

Նույն շարքից