Հասարակություն 

Դեկտեմբերի 2-ին Լիբանանում կկայանան նախագահական ընտրություններ

Լիբանանի խորհրդարանը հերթական անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել։ Նոր նիստը նշանակվել է դեկտեմբերի 2-ին՝ հայտնում է ազգային NNA գործակալությունը։ Որոշումն ընթերցել է խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին։

Երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամում՝ 2014-ի մայիսին Միշել Սուլեյմանի նախագահական պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։

Նոր նախագահի ընտրությունները շուրջ 30 անգամ հետաձգվում են քվորումի բացակայության պատճառով։

Լիբանանի խորհրդարանը ներկայում կիսված է գործնականում արևմտամետ և սիրիամետ բլոկների։

Նույն շարքից