Հասարակություն 

ՌԴ ավիահարվածներից հետո ազատագրված բնակավայրեր են վերադարձել շուրջ 1 միլիոն սիրիացի փախստական

Սիրիայում Ռուսաստանի ավիագործողության սկսվելուց ի վեր հարկադիր տեղահանվածները զանգվածաբար սկսել են վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը՝ փոխանցում է Interfax-ը։

«Ռուսաստանի գործողության սկսվելուց հետո, ՄԱԿ-ի կառույցների գնահատմամբ, Սիրիայում ավելի քան 1 մլն բնակիչներ վերադարձել են իրենց տները»,-ասել Է նա այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

Փոխնախարարը հավելել Է, որ ներկայում ԵՄ ժամանող ներգաղթյալների թվում սիրիացիները մեծամասնություն չեն կազմում։

Նույն շարքից