Հասարակություն 

Բարդու ծառն ընկել է ավտոճանապարհին և խոչընդոտում է երթևեկությանը

Նոյեմբերի 12-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 8-րդ զանգվածի թիվ 31 շենքի մոտակայքում բարդու ծառը պոկվել, ընկել է ավտոճանապարհին և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Կանաչապատման» ընկերության աշխատակիցների հետ համատեղ մասնատել են ծառը և տեղափոխել:

Նույն շարքից