Բրուկլինում հայտնաբերվել է «Arizona Wildcats» բասկետբոլի երիտասարդական հավաքականի նախկին աստղ Մայքլ Ռայթի դին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Մինչ այս 35-ամյա մարզիկը անհետացել էր:
Նախնական տվյալների համաձայն՝ բասկետբոլիստը սպանվել է: Նրա մարմինը հայտնաբերվել է ամենագնացի հետին նստարանի վրա: Ականատեսները վկայում են, որ ավտոմեքենան կիրակի օրվանից նույն տեղում է կայանված եղել: