Հասարակություն 

Չինաստանը վերադարձել է դաժան խոշտանգումների միջնադարյան համակարգին

Չինաստանի անվտանգության ծառայությունը օգտագործում է էլեկտրական մահակներ և երկաթյա աթոռներ՝ իշխանության ընդդիմախոսներին, ակտիվիստներին և փաստաբաններին խոշտանգելու նպատակով, գրում է The Guardian-ը:

Պարբերականի «Վերջն անհայտ է. Խոշտանգումներ և հարկադրված խոստովանություն Չինաստանում» հետաքննական հոդվածը հիմնված է մարդկանց իրավունքները պաշտպանող չինացի փաստաբանների 40 հարցազրույցների վրա:

Հաղորդվում է, որ հարցազրույցում տեղ են գտել մանրամասներ ոստիկանության հսկողության ներքո գտնվող չինացիների ծեծի և խոշտանգումների մասին:

Խբագրությունը նշում է, որ Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել հրապարակված հոդվածը:

Նույն շարքից