ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Մասնավորապես ստորագրվել են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: