Հասարակություն 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում է կակաչների սոխուկների տունկը

Նոյեմբերի 5-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում է կակաչների սոխուկների տունկը: Հոլանդիայից ներկրվել է կակաչի շուրջ 520000 սոխուկ, որոնք դեռ նախորդ տարվանից պահեստավորված շուրջ 250000 սոխուկի հետ միասին տեղ են գտնում այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում: Մինչ այդ կազմակերպվել էին հին ծաղկասածիլների տեղահանման աշխատանքները:

Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

69 70 71 73

Նույն շարքից