Հասարակություն 

Այսօր հայտնի կլինի «Ոսկե արջը»-ի մրցանակակիրը

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի կունենա Բեռլինի 64-րդ կինոփառատոնի փակման արարողությունը: Ժյուրին կհանձնի Բեռլինալեի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը»:

Ըստ կինոքննադատների՝ վարկանիշային աղյուսակի առաջին տեղում ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյտերի «Պատանեկություն» ֆիլմն է:

Երկրորդ տեղում անգլիացի ռեժիսոր Յան Դեմանժի «71» ֆիլմն է՝ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության մասին:

Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:

Նույն շարքից