Իրանի նախագահ Հասան Ռուհանին բարձր է գնահատել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությանը։ Նա չի բացառել, որ Ռուսաստանը հետագայում կարող է ընդլայնել իր ռազմական կամպանիայի աշխարհագրությունը և Սիրիայից բացի, այն կտարածի նաև Իրաքի վրա։
Ռուհանին կարևորել է, որ աշխարհի բոլոր երկրները կենտրոնանան միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա։ Նա հիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից մեկն է, ով ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցեց իրաքյան բանակին, և եթե դա տեղի չունենար, Բաղդադն ընկած կլիներ։
Ռոուհանին ողջունել է, որ առաջին անգամ գերտերություններն ու Մերձավոր Արևելքի երկրները նստել են բանակցային սեղանի շուրջ՝ կարգավորելու համար տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ռուհանին վերստին հայտարարել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է լուծի Սիրիայի ժողովուրդը։