Հասարակություն 

ՊՆ-ում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է կայացել

Նոյեմբերի 11-ից 13-ը ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով առաջին անգամ Հայաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի եւ Պաշտպանական ակադեմիաների ու անվտանգային հետազոտությունների ինստիտուտների ԳՀԽ կոնսորցիումի հեռավար ուսուցման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի տարեկան հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ Դաշինքի գործընկեր երկրների ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակներում քննարկվելու են հեռավար ուսուցման արդի խնդիրներին, կիրառվող նոր մեթոդներին եւ մոտեցումներին, ռազմական կրթության ոլորտում հեռավար ուսուցմամբ իրականացվող ծրագրերին միջազգային առաջատար փորձին ինչպես նաեւ ոլորտի անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները միջոցառման շրջանակներում հանդես են եկել ՀՀ Զինված ուժերում հեռավար ուսուցման ներդրման, իրականացվող աշխատանքների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ բրիֆինգով:

Նույն շարքից