Հայաստան Քաղաքական 

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը չի փոխվել

Ինչպես արդեն հայտնել էինք, կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, հիմնական անդրադարձը եղել է սահմանադրական բարեփոխումների «այո»-ի շտաբի աշխատանքների ու քարոզչության ամփոփումը:

«Անդրադարձ է եղել նաև որոշ ստահոդ, ոչ հայաստանյան մամուլում հրապարակված հոդվածներին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ խոսքը ռուսական «Կոմերսանտ» թերթի հրապարակման մասին է, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցելել էր Հայաստան՝ համոզելու Ղարաբաղի հինգ տարածքները հանձնել Ադրբեջանին:

Շարմազանովը նշեց,  որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը չի փոխվել. «Մեր կարծիքը հստակ է՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, ԼՂ ժողովուրդը ինքն է իր ճակատագրի դարբինը լինելու, խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա»:

Նույն շարքից