Սահմանադրությունն ինքնին չի կարող որևէ բան փոխել, այն ուղղակի տալիս է գործիքներ, որոնք պատշաճ օգտագործելու դեպքում կլինեն արդյունքներ այդ թվում նաև կոռուպցիայի դեմ պայքարում:
Այս մասին այսօր «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում երևանյան լսարանի դեմ հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասողներն ազդում են երկրի քաղաքական կայունացման վրա։
«Հայաստանը չպետք է գնա այդ ճանապարհով, դրա համար էլ դրա համար էլ նախաձեռնվել են սահմանադրական փոփոխությունները»,- ասաց նա: