Հասարակություն Պատահարներ 

Քաղաքացիներն արգելափակվել են վերելակում

analitik.am

Նոյեմբերի 12-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 65 շենքի 2-րդ մուտքի 7-րդ հարկում վերելակի մեջ քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1985թ. ծնված Լ. Մ.-ին և 2013թ. ծնված Հ. Մ.-ին:

Նույն շարքից