Դանիայի Վիդեբեկ քաղաքի ընձուղտին, հավանաբար, դեռ չի սպառնում Մարիուս անունով ընձուղտի ճակատագիրը, որին սպանել էին այցելուների աչքի առաջ։ Jyllands կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտնել է այն մասին, որ չի պատրաստվում սպանել կամ ազատվել 2-րդ՝ կրկին Մարիուս անունով ընձուղտից, գրում է «Комсомольская правда»-ն։
Ինչպես նշվում է հաստատության Facebook-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունում, ընձուղտին քնեցնել կպահանջվի միայն այն դեպքում, եթե այգին ընդունի կենդանու էգ տեսակ և Մարիուսին չկարողանան տեղավորել այլ հաստատությունում։
«Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միությունը տեղեկացրել է մեզ այն մասին, որ չի պատրաստվում մոտ ժամանակում մեզ ուղարկել էգ ընձուղտ։ Այդ պատճառով մենք կարող ենք պահել մեր 2 ընձուղտներին»,- բացատրել են հաստատությունում։
Օրերս տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Jyllands-ում պատրաստվում են սպանել 2-րդ ընձուղտին, որի գեները զուգավորման համար պիտանի չեն։ Նշվում է, որ երբ նրա տեղը բերեն էգ ընձուղտ, ապա Մարիուսի համար ապրելու տեղ չի լինի։