Այսօր Ժուռնալիստների միության սրահում բացվեց այս տարվա հունիսի 22-ից հուլիսի 6-ը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի 15 օրերի ֆոտոխրոնիկան ամփոփող ֆոտոցուցահանդես:
Շնորհանդեսին ներկա էին ոչ միայն Բաղրամյան պողոտայի բոլոր հայտնի դեմքերը՝ ակտիվիստներից մինչև քաղաքական գործիչներ, այլ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը, ՌԴ դեսպանատան և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ֆոտոսրահում ներկայացված են 70-ից ավելի լուսանկարներ, և այն բաց է լինելու մինչև նոյեմբերի 26-ը: Այն Photolure գործակալության լուսանկարիչների յուրօրինակ ֆոտոակնարկն է:
Ցուցահանդեսից հետո ցուցադրվեց «Electric Yerevan-ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը: