Հասարակություն 

Լոնդոնի կենտրոնում շենք է փլվել

Լոնդոնի կենտրոնում շենքի փլուզման հետևանքով մի կին է մահացել, գրում է Взгляд-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ինչպես հաղորդվում է, շենքի բեկորներն ընկել են ավտոմեքենայի վրա: Եվս մեկ մարդ, ով գտնվել է նույն մեքենայում, հոսպիտալացվել է: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նրա վիճակը կայուն է:

 

Դեպքը տեղի է ունեցել Հոլբորն թաղամասում ուրբաթ՝ տեղի ժամանակով մոտ 23:00-ին: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք խոսքը բնակելի շենքի, թե որևէ այլ շինության մասին է:

 

Նույն շարքից