«Ապարանցի Լյովա Խաչատրյանին ՀՀԿ-ից զգուշացրել են` չխոսել։ Երեկ, երբ փորձեցինք նրա սիրած թեմայից` գյուղատնտեսությունից հարցեր ուղղել իրեն, թե ինչպես է ստացվում, որ ասում եք` գյուղերում հողը «հիվանդ» է քաղցկեղով, իսկ գյուղացիները դա հերքում են, պատգամավորը ոչինչ չասաց, միայն առաջարկեց գնալ և ուսումնասիրել տեղում։ Ախր արդեն ուսումնասիրել են. ու գյուղացին հայտարարում է, որ Դուք սխալ եք։ Էշերի արձանիկների հավաքորդ (կոլեկցիոներ), ցուլերի «մասնագետ» պատգամավորն արագացրեց քայլերը՝ քթի տակ ինքն իրեն խոսելով. «Պիտի ասեն, խոսեն, ծախեն, մարդիկ պիտի ապրե՞ն, թե՞ չէ»։ Միջանցքում հանդիպելով ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների, մոտեցավ, բարևեց, վերջիններս էլ, դիմելով նրան, նետեցին. «Քեզ չե՞նք ասել՝ չխոսես, հարցազրույց չտաս»։
Իբր մինչ այդ այնքա՜ն էր խոսել։ «ՀՀԿ-ն Ձեզ արգելե՞լ Է խոսել»,– հարցրի։ Լռության ուխտ «կապած» Լյովա Խաչատրյանը ջղաձգվեց ու կրկնեց անգիր արած նախադասությունը. «Գնացեք, ուսումնասիրեք»։ Ի՞նչն ուսումնասիրենք, որ ՀՀԿ-ն Լյովա Խաչատրյանին արգելե՞լ է խոսել, թե՞ որ վերջինս մի բան հայտարարում է, բայց հետո ասածին տեր չի կանգնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։