Հասարակություն 

Ամենաարտասովոր «բնական ծիածանները» (լուսանկարներ)

BBC-ն ներկայացրել է աշխարհի ամենագեղեցիկ «բնական ծիածանները», որոնք հիացնում են իրենց գունագեղությամբ:

Չինաստանի ծիածանագույն լեռները

Աշխարհն անհնար է պատկերացնել առանց հսկա լեռների, սակայն Չինաստանի Գանսու նահանգի այս գունագեղ լեռներն ապշեցնում են իրենց բնական շքեղությամբ: Լեռների գույները ձևավորվել են 24 մլն տարի առաջ քարի և հանքային աղբյուրների ջրերի շփման արդյունքում:

China Gansu Province Zhangye

Օրեգոնի ներկված բլուրները

Crater Lake լճի բնական հրաշքը գտնվում Փորթլենդի արևմուտքում: 14000 ակր տարածք զբաղեցնող ազգային պարկն իրենից երկրաբանական տարածքների բնական թանգարան է ներկայացնում:

Eastern Oregon John Day Fossil Beds USA


Եթովպիայի հրաբխային խառնարանը

Եթովպիայում գտնվող Dallol հրաբուխն ավելի շուտ խառնարան է հիշեցնում, որն առաջացել է ստորերկրյա ջրերի և մագմայի բախվելու արդյունքում:

Ethiopia Dallol Volcano


Վայոմինգի աղբյուրը

Յելոուսթոնյան ազգային պարկի Grand Prismatic հանքային աղբյուրը, որն իր անվանումն ստացել է փայլուն գունագեղության շնորհիվ, ԱՄՆ-ի ամենամեծ տաք ջուրն է՝ 112 մետր տրամագծով:

Yellowstone Grand Prismatic Wyoming

Իսլանդիայի գիշերային լուսավորությունը

Հյուսիսափայլը գույների ամբողջական լուսապատկեր է, որը բաղկացած է վարդագույնի, կարմիրի, կանաչի, դեղինի, կապույտի, մանուշակագույնի երանգներից: Այն ամենից հաճախ նկատվում է Իսլանդիայի Reykjanes թերակղզուց:

 

Iceland Aurora Borealis
 

Նույն շարքից