Հասարակություն 

Յուրահատուկ համով պաղպաղակներ՝ սիրո տոնի կապակցությամբ

Սուրբ Վալենտինի տոնի նախօրեին բրիտանական Yummy Yorkshire պաղպաղակ արտադրող ընկերությունը պաղպաղակի նոր տեսակ է արտադրել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:

Պաղպաղակի բաղադրության մաս են կազմել սերն ակտիվացնող «ունակությամբ օժտված» գազարն ու կանաչ հիլը:

Արտադրողների կարծիքով գազարն ու հիլը օգտակար են նաև դեպրեսիայի և մարսողական խնդիրների դեպքում:

Որևէ տաք բան ցանկացող սիրահարների համար, մենյուն ներառում է կծու շոկոլադ, իսկ իտալական խոհանոցը նախընտրող հաճախորդներին առաջարկում է ռեհանի համով յուրօրինակ պաղպաղակ:

Նույն շարքից