Այս պահի դրությամբ, ոչ մի դոպինգ-փորձանմուշ, որը վերցվել է Սոչիի 2014 թվականի ձմեռային 22-րդ Օլիմպիադայում հանդես եկող մարզիկներից, դրական արդյունք չի տվել:
Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի բժշկական հանձնաժողովի նախագահ Արնե Յունգկվիստը, որի խոսքերն է փոխանցում ՌԻԱ «Նովոստին»:
«Առայժմ, Սոչիում վերցված և ոչ մի փորձանմուշ դրական արդյունք չի տվել,-նշել է պաշտոնյան մամուլի ասուլիսի ժամանակ,-Ինձ չի զարմացնում այդ փաստը, և, ընդհանրապես, քիչ եմ զարմանում:
Իրականում ակնկալում էի, որ ամեն ինչ լավ է լինելու: Եթե հիշենք Վանկուվերի Օլիմպիադան, ապա այդ ժամանակ ընդամենը մեկ փորձանմուշ դրական պատասխան ունեցավ: Դա ցույց է տալիս, որ դոպինգի դեմ պայքարի մեր ծրագիրն արդյունավետ է»: