National Geographic ամսագիրը Սբ Վալենտինի օրը Love Snap անվանումով ֆոտոմրցույթ է հայտարարել: Այն կշարունակվի փետրվար 14-ից մինչև մարտի 7-ը:
National Geographic-ը խնդրում է ընթերցողներին ուղարկել իրենց սիրելի մարդկանց և իրերի լուսանկարները՝ արտահայտված լույսով, շարժումով և գույնով, լուսանկարներ, որոնք սիրո գաղափարներ են ներշնչում:
The Telegraph-ը ներկայացնում է մինչ այժմ ստացված լուսանկարներից մի քանիսը.
Ամուսնություն, Մայքլ Յորգենսեն
«Իմ տատիկի և իմ փոքր զարմիկի նկարը», Հադի Ասգարի

«Ես քայլում էի հայտնի Ֆաթիհ թաղամասում, Ստամբուլ, Թուրքիա, երբ տեսա «Հրեշտակ» փողոցի մեջտեղում: Տղամարդը սպասում էր մեկին, որը երբեք չի հայտնվում», Բորյանա Կատսարովա:

Ի՞նչ առավել թանկ բան կա, քան մեկ լուսանկարում ցույց տալ մոր և երեխայի սերը: «Անգին պահ», Շիվամ Միսրա:

«Երկու թիթեռ զուգավորվելիս», Անդրեյ Անտով

«Օհայո գետի ափին, Կենտուկի, ես տեսա, թե ինչպես է սառույցը կապույտի մեջ օղակված սրտի տեսք ստանում», Դանիել Մուսման:



