Հասարակություն 

Սիրո մասին ֆիլմերի Միջազգային 30-րդ կինոփառատոնը մեկնարկել է

Սիրո մասին  ֆիլմերի միջազգային փառատոնը 30-րդ անգամ մեկնարկել է բելգիական Մոնսե քաղաքում: Եվրոպական ամենահայտնի կինոդիտումներից մեկն ավանդաբար նվիրված է այստեղ լայնորեն նշվող Սուրբ Վալենտինի օրվան:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրը Խորվաթիան է: Փառատոնը բացել է ռեժիսոր Պատրիս Լեկոնտի ֆրանս-բելգիական «Խոստում» ֆիլմը: Սա ռոմանտիկ դրամա է, որը պատմում է մի կնոջ պատմություն, ով սիրահարվել էր իր ամուսնու ուսուցչին: Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի կունենա ապրիլին:

Փառատոնին ընդհանուր առմամբ մասնակցում է 70 լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմ ավելի քան 25 երկրից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ինչ վերաբերում է մրցույթին, ապա դրան կմասնակցի 11 կինոժապավեն: Քննադատների գնահատականին է արժանացել աֆղանա-ֆրանսիական «Վայմա. աֆղանական սիրո պատմություն» դրաման, որը նկարահանել է Բարմակ Աքրամը: Սյուժեի կենտրոնում Վայմայից ուսանողուհին է ավանդական աֆղանական ընտանիքից, ում սիրահետում է գրավիչ մատուցողը: Շուտով նա կիմանա, որ սիրելիից երեխայի է սպասում, իսկ նա ամենեւին էլ լուրջ մտադրություններ չունի:

Սիրո մասին ֆիլմերի միջազգային առաջին փառատոնն անց է կացվել Մոնսեում 1984թ.-ին: Նպատակն էր միավորել «ինտելեկտուալ ֆիլմերը բոլորի համար»: Ավանդաբար դիտումները տեւում են մեկ շաբաթ, ասյ տարի կավարտվեն փետրվարի 21-ին:

Նույն շարքից