Հասարակություն 

Ֆրանսիայում կենդանիների պաշտպանները պահանջում են դադարեցել ֆուա-գրայի արտադրությունը

analitik.am

Կենդանիների ֆրանսիացի պաշտպանները հայտնի «Սուլար» ընկերությունից պահանջում են հրաժարվել ֆուա-գրա դելիկատեսից, որը պատրաստվում է եգիպտացորենի հատիկներով գերսնված սագերի կամ բադերի լյարդից: Կենդանիների պաշտպանները կարծում են, որ թռչունների հետ վատ են վարվում՝ նրանց խցկելով նեղ վանդակների մեջ ու բռնությամբ կերակրելով՝ հայտնում է ITAR-TASS-ը: 

Ակտիվիստները պահանջել են նաև, որ ֆուա-գրայից հրաժարվեն այնպիսի խոշոր ռեստորաններ, ինչպիսիք են Le Fouquet’s-ը (որտեղ սիրում է ճաշել Նիկոլա Սարկոզին), George V-ն ու Le Royal Monceau-ն:

Իր հերթին, ֆուա-գրայի (Cifog) ֆրանսիական ասոցիացիան, որը վերահսկում է տվյալ արտադրատեսակի միջազգային շուկայի 75%-ը, աշխատում է չմիջամտել սկանդալին: 

Կենդանիների պաշտպանների ջանքերով պահանջարկն այդ ուտեստի նկատմամբ աստիճանաբար նվազում է: Այսպես՝ 2013-ի առաջին 10 ամիսներին դրա վաճառքը Ֆրանսիայում նվազել է 11,2% -ով ՝ նախորդ ժամանակահատվածի համեմատ: 

Ներկայում թռչուններին բռնությամբ կերակրելը ու համապատասխան սննդային արտադրանքն արգելված են Եվրոպայի 7 երկրներում:

Նույն շարքից