Գիտություն Հասարակություն 

Նացիստները նպատակ ունեին մոծակներից զանգվածային ոչնչացման զենք ստանալ

analitik.am

Գերմանացի հետազոտողները, որոնք աշխատում էին Դախաուի համակենտրոնացման ճամբարում, ծրագրեր էին մշակում մալարիայի մոծակների հնարավոր օգտագործման ուղղությամբ, որը որպես զենք կարող էր կիրառվել պատերազմի ժամանակ՝ գրում է Gazeta.ru-ն: 

Այս մասին հաղորդվում է բրիտանացի գիտնականների հոդվածում, որը հրապարակված է գիտական Endeavour ամսագրում: 

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ իրենց գերմանացի գործընկերները հետազոտել են մոծակների հատուկ տեսակ, որը կարող է առանց սննդի ապրել 4 օր: 

Նացիստ գիտնականները հուսով էին, որ կկարողանան կիրառել այդ միջատներին որպես զանգվածային ոչնչացման զենք՝ այն տարածելով թշնամու դիրքերում: 

Նրանց հետազոտությունը կասեցրեց պատերազմի ավարտը ու համակենտրոնացման ճամբարների փակումը:

Նույն շարքից