1 ցենտ արժողությամբ նամականիշը տպագրվել է 1856թ. Բրիտանական Գվիանայի տպարանում: Նամականիշի յուրահատկությունն այն է, որ տեղեկություններ չկան դրա մեկ այլ օրինակի գոյության մասին: Առևտրային տունը հաշվարկում է այդ լոտի դիմաց ստանալ 10-20 մլն դոլար՝ հայտնում է RIA Novosti-ն:
Նամականիշը տրամադրել է բիտանական թագավորական ընտանիքը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Մինչ աճուրդը, որը կանցկացվի Նյու Յորքում հունիսի 17-ին, նամականիշը կցուցադրվի Լոնդոնում ու Հոնկոնգում:
Վերջին անգամ հայտնի նամականիշը ցուցադրության է տրամադրվել 1980-ին: Ծրագրվում է, որ դրա վաճառքից ստացված գումարները ուղղվելու են du Pont ծրագրին, որն ուղղված է բնության պաշտպանությանը: