Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի աղմկահարույց հայտարարությանը, թե «չի բացառվում որ ինչ որ ժամանակահատվածում որպես կոմպրոմիսային տարբերակ քննարկվի ԼՂ տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը», ասաց. «Լավ էլի, շառ եք անում, լավ էլի, ինքը տենց բան չի ասել»:
Այնուհետև լրարողները հարցրեցին, այդ դեպքում ինչպիսին է իր տեսակետը ԼՂ հարցում զիջումների վերաբերյալ:
«Ոչ մի բան էլ չենք զիջի, փոխանակ առաջ էթանք, զադնի ե՞նք էթում: Մեր զադնի սկորոստը փչացել ա, չի աշխատում՞, չկա՞: Որ ինձնով էլնի, ես կուզեմ սաղ վերցնեմ, Բաքուն էլ հետը»,- ասաց Սարոյանը: