Հասարակություն 

Կոլումբիայում աճուրդի տուն կբացվի

analitik.am

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կբացվի երկրում առաջին աճուրդի տունը, որտեղ կներկայացվեն արվեստի իրեր: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ հայտնում է ITAR-TASS-ը: 

Bogota Auctions աճուրդի տունը ստեղծվել է գեղանկարչական ու քանդակագործական իրերի ոոլորտում միջազգային փորձագետների կողմից: Ինչպես նշել են անձամբ կազմակերպիչները, իրենց նպատակն էր ստեղծել ընկերություն, որը կկարողանար Կոլումբիայում ձևավորել այդ շուկան, որը դեռ սաղմնային վիճակում է, ու այնպես անել, որ համաշխարհային քարտեզին հայտնվեր արվեստի իրերի աճուրդի նոր կենտրոն: 

Bogota Auctions-ի ստեղծողները ցանկանում են, որ աճուրդները դառնան հարավամերիկյան երկրի մշակութային կյանքի ամենակարևոր մասը: 

Bogota Auctions շնորհանդեսի ժամանակ տեղի կունենա առաջին աճուրդը, որին արդեն ներկայացվել է 42 լոտ:

 
 
 

Նույն շարքից