ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուղևորվել են ԱՄՆ` ԼՂ հարցով խորհրդակցությունների համար: Նրանք կայցելեն Նյու Յորք եւ Վաշինգտոն: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Համանախագահները հաշվետվություն ներկայացրեցին ԵԱՀԿ Մշտական խորհրդին եւ Մինսկի խմբին: Հիմա մենք ուղևորվել ենք Նյու Յորք եւ Վաշինգտոն»,- ասել է նա: