Հասարակություն 

ԱՄՆ-ում բանվորները մամոնտի ժանիք են պեղել

ԱՄՆ-ում բանվորները պատահաբար պեղել են մամոնտի ժանիք՝ հայտնում է Associated Press-ը: 

Ժանիքը հայտնաբերվել է Սիեթլ քաղաքում կոյուղագործների կողմից, որոնք փոխում էին խողովակները: Դրա տարիքը կազմում է մոտ 20 հազար տարի, իսկ քաշը՝ մոտ 230 կգ: 

Վաշինգտոնի համալսարանի կենդանաբանները հուսով են գտածոն տեղափոխել Բերկի բնության պատմության թանգարան՝ մարտի 8-ին այն ցուցադրելու նպատակով:

Նույն շարքից