Հայաստան Քաղաքական 

Մենք հասարկությանը միշտ վերջին պահին ենք դիմում. Թամարա Գևորգյան

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հարավ» ուղղության քարոզարշավը:

«Հարավ» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Սահմանադրական փոփոխությունը քաղաքական, իրավական փաստաթուղթ է, ինչը  ենթադրում է հասրակության գործուն մասնակյցությունը ասաց Թամարա Գևորգյանը Արման Սաղաթելյանի հետ բանավեճի ժամանակ:

«Հասարակությունն օտարված է: Ժողովրդավար մեխանիզմն այն է, որ մինչ լուրջ գործընթացներ սկսելը, դրա մասին խոսում են մասնագետները և վերլուծություն են ներկայացնում»,- ասաց նա:

Թամարա Գևորգյանի կարծիքով՝ հասարակությունը պետք է հենց սկզբից ունենա իր մասնակցությունը այս գործընթացքում, ոչ թե վերջին պահին քվեարկի այո կամ ոչ:

«Մենք հասարկությանը միշտ վերջին պահին ենք դիմում»,-ասաց նա:

Արման Սաղաթելյան էլ հակադարձեց. «Հասարակությունն օտարված չէ: Պարզապես  հասարակությունն ամբողջությամբ տեղեկացված չէ»,- ասաց նա:

Նույն շարքից