21-ամյա Սևակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստան Մանուկյանին առևանգելու շուրջ նախնական համաձայնության է եկել մի խումբ անձանց` իր ընկերներ Տարոն Սիմոնյանի և Արեգ Հովհաննիսյանի հետ և Երևան քաղաքի Կոմիտաս 27/3 հասցեի դիմաց գտնվող կանգառում մոտեցել է Հ. Մանուկյանին և վերջինիս կամքին հակառակ, բռնի ուժով Տարոն Սիմոնյանի հետ համատեղ նրան նստեցրել են ավտոմեքենայի հետևի նստատեղին և փորձել բացահայտ առևանգել:
Սակայն կանգառում գտնվող քաղաքացիներն օգնության են հասել Հ. Մանուկյանին, և Սևակ Խաչատրյանը, Տարոն Սիմոնյանը և Արեգ Հովհաննիսյանն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցագործությունը` Հ. Մանուկյանին առևանգելը, ավարտին հասցնել:
Մանրամնասն՝ shamshyan.com