Հայաստան Քաղաքական 

Սահմանադրական փոփոխություններով մեր անկախությունն ենք պահպանում. ՀՅԴ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը, Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում ասաց որ Սահմանադրական փոփոխություններով ՀՀ-ն անկախությունն է պահպանվում:

«Իշխանությունը չպետք է կենտրոնացված լինի մեկ մարդու ձեռքում: Նոր Սահմանադրությամբ իշխանությունը ցրվում է մի քանի կառույցների վրա: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը չի կարող ճնշում գործադրել միանգամից հարյուր մարդու վրա: Այնպես որ մենք փոփոխություններով անկախությունն ենք պահպանում»,- ասել է Արթուր Եղիազարյանը:

Նույն շարքից